Главная » 2014 » Март » 19 » «Armenia» Music Awards LEGENDS 2014»-ը տեղի կունենա ապրիլի 6-ին
12:31
«Armenia» Music Awards LEGENDS 2014»-ը տեղի կունենա ապրիլի 6-ին

 Մոսկվայի Կրեմլի համերգասրահում ապրիլի 6-ին տեղի կունենա «Armenia Music Awards Legends 2014» ամենամյա 9-րդ մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկացնում են մրցանակաբաշխության կազմակերպիչ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնից: Կազմակերպիչները որոշում են կայացրել մրցանակաբաշխությունն անցկացնել հատուկ ձևաչափով՝ «Լեգենդներ»:   Այս տարի առաջադրված բոլոր մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայկական մշակույթի զարգացման, ինչպես նաև Հայաստանից դուրս դրա տարածման մեջ: Միջոցառման ընթացքում կհնչի «Լեգենդ» մրցանակի արժանացած 14 անուն: 2014-ին «Լեգենդ» մրցանակին առաջադրված են Արթուր Գրիգորյան, Արթուր Մեսչյան, Դավիթ Թուխմանով,  Ջիվան Գասպարյան,  Իրինա Ալլեգրովա, Կոնստանտին Օրբելյան, Մալխաս, Միշել Լեգրան, Հովհաննես Չեքիջյան, Օֆելյա Համբարձումյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռոզի Արմեն, Ռուբեն Հախվերդյան, Ռուբեն Մաթևոսյան, Սերժ Թանկյան, Ստաս Նամին, Տաթևիկ Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Շառլ Ազնավուր:
Категория: Новости | Просмотров: 6990 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar