Главная » 2014 » Март » 6 » Արամեի և Հռիփսիմե Հակոբյանի զուգերգի հիմքում իրական սիրո պատմություն է
23:07
Արամեի և Հռիփսիմե Հակոբյանի զուգերգի հիմքում իրական սիրո պատմություն է

 Երեկ համացանցում հայտնվեց Արամեի և Հռիփսիմե Հակոբյանի «Մեր կյանքը» անունը կրող զուգերգը, որի վերաբերյալ արձագանքերը, ելնելով դրա շուրջ ծայր առաջ քննարկումներից, մեծ մասամբ դրական բնույթ են կրում:  Life.panorama-ը կապվել է երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ և հետաքրքրվել` ինչպես ծագեց Արամեի հետ զուգերգ ձայնագրելու գաղափարը, ում առաջարկով կայացավ համագործակցությունը: Նրա խոսքով` դուետով հանդես գալու առաջարկը չի եղել ո´չ իրենը, ո´չ Արամեինը. մի ընդհանուր նախագծի շրջանականերում նրանց առաջարկվել է զուգերգ ձայնագրել, իրենք էլ համաձայնվել են:  «Ուզում եմ անպայման նշել, որ երգը իրական սիրո պատմություն է, երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը»: Երգչուհին նաև տեղեկացրեց, որ երգի հիման վրա արդեն նկարահանվել է տեսահոլովակ, որը շուտով կներկայացվի հանրությանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: 
  

Arame Feat. Hripsime Hakobyan - Mer Kyanq@

Категория: Новости | Просмотров: 9070 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar