01:38 Արամ MP 3-ն` հաղթանակի, խաղադրույքների և Կոնչիտա Վուրստի մասին | |
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արամ-MP 3-ն այսօր ասուլիսում վստահեցրեց, որ գնալու է Դանիա` հաղթելու ցանկությամբ, սակայն միանշանակ տրամադրված չէ հաղթանակի: «Որքան բարձր տեղ գրավեմ, այնքան ավելի լավ: Գիտեք, որ շատերը գնում են «Եվրատեսիլ» միայն ու միայն հաղթելու համար ու մշտապես անհաջողության են մատնվում: Ես գնալու եմ բարձր տրամադրությամբ` լավագույնս ներկայացնելու մեր երկիրը»,- ասաց երգիչը: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպիսին է նրա մոտեցումը Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի նկատմամբ: Արամը ժպիտով խոստովանեց, որ դժվար է լինելու: «Նոր հասկացա, որ այդուհանդերձ նրա հետ նույն բեմում ենք գտնվելու, քանի որ «Եվրատեսիլի» շրջանակներում բոլոր մասնակիցներով պետք է համատեղ մեկ երգ կատարենք: Իսկ ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ իմ մոտեցումը, ապա «կոմայգու» մոտով անցնելիս ես արագացնում եմ իմ մեքենայի ընթացքը. այս դեպքում պետք է մի կերպ համակերպվել»,- ասաց Արամը: eMedia.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք երգիչը պատրաստվում է ինքն իր վրա խաղադրույք կատարել` հաշվի առնելով այն, որ բուքմեյքերները կանխատեսում են նրա հաղթանակը, երգիչը պատասխանեց, որ ոչ. «Կյանքում մեկ անգամ եմ խաղադրույք կատարել Հունաստան-Ֆրանսիա ֆուտբոլային խաղի ժամանակ, դրել եմ 10 հազար դրամ և հաղթել: Դրանից հետո որոշեցի, որ այլևս խաղադրույք չեմ կատարի»: «Եվրատեսիլի» Հայաստանի կազմկոմիտեն արդեն ունի ծրագիր, որի շրջանակներում Արամը կներկայացնի Հայաստանի երգը Ամստերդամում, ապա Մոսկվայում անցկացվելիք Armenian Music Awards-ում, իսկ հետո` Անգլիայում: | |
|
Всего комментариев: 0 | |