Главная » 2014 » Май » 2 » Արամ MP3-ի NOT ALONE երգի 2-րդ փորձը Կոպենհագենում. ՏԵՍԱՆՅՈւԹ
21:05
Արամ MP3-ի NOT ALONE երգի 2-րդ փորձը Կոպենհագենում. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մեր հայրենակիցը՝ Արամը Mp3-ին, այս օրերին պատրաստվում է մայիսի 6-ին կայանալիք առաջին կիսաեզրափակրին: Արամի առօրյան Դանիայում լի է բազմաթիվ հանդիպումներով, միջացառումներով, ձայնագրություններով, փորձերով եւ լրատվամիջոցների հետ հանդիպումներով: Տեղական, ինչպես նաեւ արտասահմանյան լրագրողների կողմից ուշադրությունը գնալով աճում է Արամի նկատմամբ:  Փորձերի ու ձայնագրությունների ընդմիջումներում հանդիպումների ժամանակ տված հարզացրույցների ընթացքում, լրագրողները հետաքրքրվում են Արամի տպավորություններով Դանիայի, ինչպես նաեւ բեմի տեխնիկական առաձնահատկությունների մասին:


Նշենք, որ «Not Alone» երգը ուղեկցվելու է 3D նորարար տեխնոլոգիայով մշակված շոուով, այդ իսկ պատճառով բոլորին հետաքրքրում է, թե ինչ նոր հնարքներ կմտածեն հայ եւ դանիացի ստեղծագործական խմբերը միասին:  Այս տարվա Եվրատեսիլի կարգախոսն է «Միացեք մեզ»: Այս առիթով կազմերպիչների նախաձեռնությամբ բոլոր մասնակիցները կհամախմբվեն բեմի վրա, երգելով Էմիլի դե Ֆորեսթի «Rainmaker» երգը: Երգի ձայնագրությունը արդեն մեկնարկել է եւ Արամը երեկ՝ Մայիսի 1-ին,  այցելեց ձայնագրման ստուդիա: Արամի դանիացի գործընկերները իրենց հիացմունքը հայտնեցին Արամի ձայնային տվյալների վերաբերյալ, նշելով, որ նա եզակի երգիչներից է, ում կատարումը առաջին իսկ անգամից ստացվեց անթերի ձայնագրել:  Հայաստանյան պատվիրակության օրը շարունակվեց նաեւ այլ երկրների պատվիրակների հետ հանդիպում ներով: Մասնավորապես, Մալտայի Firelight խմբի հետ, ովքեր կներկայանան Եվրատեսիլյան մրցույթին իրենց Coming Home երգով: Մալտայի ու Հայաստանի պատվիրակությունների զբոսանքին Կոպենհագենում միացան նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան, ովքեր Դանիա են ժամանել հատուկ մրցույթը լուսաբանելու նպատակով:  Firelight խմբի մասնակից Ռիչարդը նշեց, որ երգը այս տարվա մրցույթի ֆավորիտներից է եւ նա նույնպես կիսում է այդ հանդիսատեսի այդ գնահատականը հայկական երգին: Այն իրոք շատ լավն է:   Մրցույթից ակնկալիքների մասին խոսելիս, խմբի անդամները նշեցին, որ միակ բանը ինչ իրականում նրանք կարող են այժմ անել, դա շարունակել աշխատել որքան հնարավոր է լավ ու վայելել այն 3 րոպեները, երբ նրանք ելույթ են ունենալու բազմահազարանոց լսարանի առջեւ:
Категория: Новости | Просмотров: 6740 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar