Главная » 2014 » Март » 8 » Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի ու տեսահոլովակի պրեմիերան դիտեք...
16:46
Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի ու տեսահոլովակի պրեմիերան դիտեք...

 Art Music-ը արդեն տեղեկացրել է իր ընթերցողին, որ այս օրերին ընթանում են Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի ստեղծման աշխատանքները:    Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի» հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: Վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակը: Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Ինչպես 
Art Music-ին տեղեկացրին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից, «Եվրատեսիլ-2014»  մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին ժամը 22:00-ին Առաջին ալիքի եթերում: Մրցույթի պատվիրակ Արամ MP3-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող եք դիտել Եվրատեսիլի պաշտոնական կայքում հետեւյալ հղումով:
Просмотров: 9910 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar