Главная » 2011 » Апрель » 14 » Սոնա Շահգելդյան
20:35
Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյանը շուտով իր "Վոկալիզ”-ն է ներկայացնելու տեսահոլովակի տեսքով: Իր մտահղացմամբ տեսահոլովակում երգչուհին ոտաբոբիկ է. սիրում է այդպես քայլել, նկարահանման գրեթե ողջ ընթացքում բոկոտն ման եկավ, միայն վերջում երկրորդ զգեստի հետ հագավ բարձրակրունկներ:):

Տեսահոլովակի նկարահանումներն անցնում էին «Արամ Խաչատրյան» համերգասրահում. Սոնան թույլտվություն էր վերցրել:): "Այնքան էլ հեշտ չէ: Հասկանում եմ, որ ամեն մի երգի համար այս բեմում նկարահանումներ չեն կարող թույլ տալ: Շատ շնորհակալ եմ տնօրեն Ռուզաննա Սիրունյանին, որ չմերժեց:  Ինձ համար կարեւոր է, որ տեսահոլովակը համահունչ լինի երգին. հասարակ, մինիմալիստական, առանց ավելորդ ճոխությունների”,- նշեց երգչուհին:

"Վոկալիզ”-ն առանց բառերի, սիմֆո-փոփ ոճում գրված բալլադ է: Երգում օգտագործվել է կրկնակի երգեցողության տեխնիկա, այսինքն` դասական եւ էստրադային երգեցողությունները զուգահեռ: Բալլադի հեղինակը` Նարինե Զարիֆյանը, Սոնային դասավանդել է Երեւանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին. "Այդ ժամանակվանից մինչ օրս կապը կա, սիրով եմ երգում նրա ստեղծագործությունը: Իմ երգացանկում միակն է, որ խոսքեր չունի: Միատոն չեմ երգել, որ չհոգնեցնեմ: "Վոկալիզը” մենախոսություն է, որն իր մեջ սեր ու գույներ ունի”:

Սոնան հայտնեց, որ երգը ֆիլմի սաունդթրեք դառնալու լավ հնարավորություն ունի. «Դրսից առաջարկ եղել է, բայց դեռ հաստատված չէ: Դեմ չէի լինի: Ի դեպ, երգի տեւողությունը սկզբում 6 րոպեից ավել էր, տեսահոլովակի համար մի փոքր կրճատել ենք, բայց երկու տարբերակով կկատարեմ”:

Երգի հեղինակ Նարինե Զարիֆյանը կոնսերվատորիայում դասավանդում է կոմպոզիցիա եւ գործիքագիտություն: Նա երգիչներից ու երաժիշտներից շատերին է դասավանդել, բայց նշում է` ամեն մեկին երգ չի նվիրում. "Սոնայի մեջ նկատել եմ բազմերանգ տաղանդ, միշտ ցանկացել եմ, որ իմ ստեղծագործություններից կատարի: Մեր մեջ դասախոս-ուսանող հարաբերություն չկա, որպես կոլեգա եմ իրեն վերաբերվում, չնայած ինձ ընկեր Զարիֆյան է դիմում:)”:

ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների ու Կին կոմպոզիտորների միջազգային ասոցիացիայի անդամ, Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ Նարինե Զարիֆյանը տեսահոլովակում չի երեւում, միայն նրա ձեռքերը կերեւան դաշնամուր նվագելիս: "Կոմպոզիտորը ոչ միայն գրում է երաժշտություն, այլ նաեւ գործիքավորում է այն: Ամեն մի հնչյունը գույն է, որը պետք է համահունչ լինի երգին: Ինքս եմ գործիքավորում, որովհետեւ տարօրինակ է, երբ նոտաները չիմանալով երգ են հորինում, հետո գործիքավորողն ամբողջությամբ տեսքի է բերում”, – նշում է նա ու ավելացնում, որ Սոնայի համար արդեն մի երգ էլ ունի գրված, որը բլյուզ ոճում է:

Տեսահոլովակի ռեժիսորական ու օպերատորական աշխատանքով զբաղվել է Վազգեն Մուրադյանը: Երգչուհին ներկայանում է սեւ երկու զգեստով, որոնք հենց ինքն է ընտրել:

Վերջին տեսահոլովակները` "Հարսի շորը” եւ "Վոկալիզը” շուտով եթերում կլինեն: Երգչուհին նշեց նաեւ, որ իր ու Մհերի զուգերգը` "Give Your Hand”-ը, նույնպես տեսահոլովակ կունենա:
Категория: Новости | Просмотров: 12600 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar