Главная » 2011 » Апрель » 9 » Սոֆի, Ռազմիկ, Մարտին
16:55
Սոֆի, Ռազմիկ, Մարտին

Ապրիլի 7-ին Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը եւ Մարտին Մկրտչյանը երգեցին  «Արամ Խաչատրյան»  համերգասրահում: Յուրաքանչյուրը  7-ական ստեղծագործությամբ  հանդիսատեսի տոնական երեկոն էր ապահովում, որի հանդիսավարը հեռուստառադիոհաղորդավար Ժակն էր:
Երգիչներն իրենց գնահատված են զգում

Երգիչ Ռազմիկ Ամյանը բացեց համերգային երեկոն` կատարելով «Առաջին սեր», «Քո յարն եմ», «Սիրում եմ քեզ»,  մեծամասամբ` պարային երգեր: Ռազմիկը նշեց, որ սիրով կերգեր իրեն հոգեհարազատ դասական երգեր:). «Այսպիսի համերգներին ավելի ուրախ, թեթեւ երգեր են հարկավոր, բայց դեմ չեմ, որ դասական երգեր պետք է հնչեցնել, շատ բան երգիչներից է գալիս: Առաջին անգամ ականջին կարող է խորթ թվալ, բայց հետո հաճելի կլինի»:

«Լավագույն երգիչ» մրցանակին արժանացած Ռազմիկը հաջորդ ամսից մենահամերգներ ունի ռուսաստանյան տարբեր քաղաքներում, հետո նաեւ եվրոպական երկրներում: Ինչպես նշում է երգիչը, շատ պարտավորեցնող է լավագույնի տիտղոսը. «Այն ամենը, ինչին հասել ես, պահել է պետք: Չեմ ցանկանա ձեռք բերածս կորցնել եւ ուժերս թուլացնել: Ուզում եմ` հաջորդ աշխատանքներս մեկ աստիճան բարձր լինեն, ավելին անեմ, քան արել եմ մինչ օրս»:

Սոֆի Մխեյանը որոշել էր ապրիլի 7-ի առթիվ նոր տեսահոլովակ ներկայացնել, բայց պրեմիերան մի փոքր հետաձգվել է: Հայտնեց, որ շատ չի ուշանա: Փոխարեն երգչուհին կատարեց «Game Over», «Երկնային» երգերը, որոնք համերգային տարբերակում առաջին անգամ էին հնչում:

Սոֆին նշեց, որ համերգային ծրագրերին մասնակցելիս փորձում է նոր երգերով ելույթ ունենալ, բայց մրցանակաբաշխությունների համար պահում է անակնկալի ավելի մեծ չափաբաժին:). «Իրականում, մրցանակաբաշխությունների ժամանակ ամփոփում ենք տարին, հնարավորություն ունենք ներկայացնելու մեկ համար, փորձում ենք հագուստով, երգով նորովի ներկայանալ, այս դեպքում` խմբակային համերգներին, ավելի քիչ են արտառոց ելույթներ լինում»:

«Տարվա երգչուհի» մրցանակը ստանալուց հետո նա իր ուրախությունը կիսել է մտերիմ մարդկանց ու ընկերների հետ, բայց խոստովանեց, որ դեռ չի հասցրել "մի լավ քեֆ անել”:): Ի դեպ, Սոֆին այդ բացը լրացնելու է այսօր` ապրիլի 8-ին` իր ծննդյան տարեդարձին: Bravo.am-ն այս առիթով շնորհավորում է երգչուհուն. Սոֆի՜, երջանիկ եղիր:

Մարտին Մկրտչյանը երգեց համերգի երկրորդ հատվածում` «Վարդի թերթեր», «Սիրո մոլորակ», «Ներիր, ներիր» եւ այլն: Նա եւ Ռազմիկ Ամյանը այժմ աշխատում են պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ, բայց իրենց` նույն համերգին երգելը չկապեցին այդ փաստի հետ: Մարտինը նշեց, որ Արմեն Մովսիսյանը նաեւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի պրոդյուսերն է, բայց որոշեց չնշել, թե ինչ է նվիրել երգչուհուն ապրիլի 7-ի առթիվ. «Դեռ այդ մասին չեմ ուզում խոսել, առայժմ ոչ մի լուրջ բան չկա հայտարարված, կլռեմ:)»:

Մոսկովյան «Տաշիր» մրցանակաբաշխությանը «Տարվա հայտնություն» դարձած Մարտինի համար նկարահանվելու է նոր տեսահոլովակ, բայց մանրամասներից երգիչը դեռ տեղյակ չէ: «Առայժմ ոչ մի խոսակցություն չկա, չգիտեմ` տեսահոլովակն այստեղ է նկարվելու, թե` ոչ», – ասաց նա եւ ավելացրեց, որ նախորդ տարվա իր ձեռքբերումը առաջին  ձայնասկավառակն էր. «Մրցանակը երգչին տալիս է ուժ, ոգեւորվածություն, իսկ հանդիսատեսի սիրուն իր աշխատանքով պետք է հասնի»:

Երեք երգիչներն էլ նշեցին, որ այս տարվա ընթացքում մենահամերգ ունենալու ցանկություն ու պլաններ ունեն, բայց դեռ վաղ է ամսաթիվ նշելը:

Категория: Новости | Просмотров: 9600 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar