11:07 Շնորհավոր Ապրիլի 7 | |
Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեզ ուղեկիցը: Շնորհավորում ենք բոլորիդ, եղեք երջանիկ, քանի որ բոլորդ ունեք դրա իրավունքն ու նաև պարտականությունը` չկանգնել ոչնչի առաջ սեփական երջանկությանը հասնելու ճանապարհին: Յուրաքանչյուրդ գեղեցիկ եք և ունեք սիրելու ու սիրվելու իրավունք, բայց նախ սիրեք, սիրեք Ձեր կանացի հոգու բոլոր մասնակիներով, և դուք կլինեք երջանիկ, քանի որ մի իսկապես սիրող կանացի սիրտը տասնյակ հորինված սերերի ու երջանիկ կյանքերի գինն ունի: Շնորհավորում ենք բոլոր մայրերին այս գարնանային չքնաղ տոնի առթիվ: Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր ցանկանում, որ երբեք ձեզ միայնակ չզգաք, իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք: Շնորհավոր ապրիլի 7… Հարգանքներով` Արթուր Ավետիսյան: | |
|
Всего комментариев: 0 | |