Главная » 2011 » Апрель » 5 » Ռիհանա Երգչուհին ներկայացավ “Country Music Awards 2011”-ին
18:05
Ռիհանա Երգչուհին ներկայացավ “Country Music Awards 2011”-ին

Ապրիլի 4-ին Լաս Վեգասի "MGM Grand Garden Arena” համերգասրահում տեղի ունեցավ ամենամյա "Country Music Awards 2011” 46-րդ մրցանակաբաշխությունը:
Երեկոն վարում էին դերասաններ Ռոբերտ Փեթինսոնը եւ Ռիզ Վիզերսփունը: Մրցանակներ շնորհվեցին 13 տարբեր անվանակարգում:

Տարվա արտիստ ճանաչվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթը, լավագույն երգչուհի
դարձավ Միրանդա Լամբերթը, Բրեդ Փեյսլին` լավագույն երգիչ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Սելին Դիոնը, "Aerosmith” խմբի վոկալիստ Սթիվեն
Թեյլորը եւ Ռիհանան:
Ռիհանան ելույթ ունեցավ Ջենիֆեր Նեթլզի հետ: Նրանք ներկայացրին
"California King Bed” երգը: Երգչուհին կրկին կերպարանափոխվել էր: Նա
հանդիսատեսի առջեւ հայտնվեց նոր սանրվածքով: 23-ամյա Ռիհանան կրում էր
սպիտակ կաշվե զգեստ Վերսաչեից: Նրանց ելույթն էլ ներկայացնում ենք
ձեզ:


Категория: Новости | Просмотров: 8450 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar