Главная » 2015 » Январь » 18 » Ո՞վ կներկայացնի Հայաստանը “Եվրատեսիլ-2015”-ին
23:11
Ո՞վ կներկայացնի Հայաստանը “Եվրատեսիլ-2015”-ին

“Եվրատեսիլ-2015”-ի հայաստանյան պատվիրակի անունը եւ երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` “Կառուցելով կամուրջներ” նշանաբանի ներքո: Կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին եւ 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ “Եվրատեսիլ”-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ: Իսկ տարբերանշանը թափանցիկ երկրագնդի տեսք ունի, որով անցնում են կամուրջներ՝ ներկայացնելով տարբեր ազգերի արտիստների առանձնահատկություններն ու միասնությունը:

“Եվրատեսիլ 2015”-ին կմասնակցեն 39 երկիր՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան:

Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:
Категория: Новости | Просмотров: 6590 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar