Главная » 2015 » Октябрь » 7 » «Նոր Ալիքի» պատմության մեջ նման սկանդալ չէր եղել. ինչու՞ է Գրիգոր Կյոկչյանը ցանկացել լքել նախագիծը
10:21
«Նոր Ալիքի» պատմության մեջ նման սկանդալ չէր եղել. ինչու՞ է Գրիգոր Կյոկչյանը ցանկացել լքել նախագիծը

Հայաստանը «Նոր Ալիք-2015» մրցույթում ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը խայտառակ է համարում մրցութային երկրորդ օրը իր եւ ռուսական IOWA խմբի դուետը. այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով, որ անգամ ցանկացել է լքել նախագիծը, սակայն մտափոխվել է: «Երգի ընտրությունը IOWA-ի ցանկությամբ է եղել: Ինձ համար էական չէր ինչ պիտի երգեմ, այլ ինչ մեկնաբանություն պիտի ունենա երգը, որովհետեւ իմ հաջողությունը կախված էր երգերը օրիգինալ ներկայացնելուց, իսկ նրանց գործիքավորումը խայտառակություն էր որակվել կազմակերպիչների կողմից: Մեզ առաջարկել էին նոր գործիքավորում անել, սակայն վերջին օրը մեզ հայտնում են, որ խումբը ուլտիմատում է դրել, որ եթե իրենց գործքավորմամբ հանդես չգան, ապա կհրաժարվեն բեմ բարձրանալ: Նույնիսկ բոլորի ներկայությամբ Իգոր Կրուտոյի հայտարարությունը, որ մեր գործիքավորումը որակով է եւ մրցույթին ներկայացնելու արժանի, իսկ իրենցը՝ ոչ, ստացվեց այնպես, որ չօգնեց: Կազմակերպիչներն ասացին, որ քանի որ նրանք հրավիրված արտիստներ են, չեն կարող նեղացնել նրանց»,-պատմեց նա: Այս ամենից հետո Գրիգոր Կյոչկյանը հայտարարել է, թե ցանկանում է լքել մրցույթը, սակայն համերգից երկու ժամ առաջ ստացած հեռախոսազանգը փոխել է նրա մտադրությունը: «Պարզապես ինձ մարդակայնորեն առաջարկեցին, չասեմ՝ խնդրեցին, չհեռանալ, այլ բարձրանալ բեմ ու երգել, քանի որ «Նոր Ալիքի» պատմության մեջ նման սկանդալ չէր եղել»:
Շուշան Շատիկյան՝ Սոչիից 
Категория: Concert-Համերգ | Просмотров: 8370 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar