Главная » 2011 » Февраль » 24 » News *Քրիստինե Պեպելյան*News
15:30
News *Քրիստինե Պեպելյան*News
Խոսքերը կարեւոր են, բայց վերաբերմունքից կարեւոր ոչինչ չկա»

Սիրո մասին միշտ ժպիտով խոսող, բայց փակագծերը երբեք չբացող երգչուհին
այս անգամ էլ մեզ հետ խոսելիս սիրելիի անունը չնշեց, փոխարենը եւս մեկ
անգամ հաստատեց, որ երջանիկ է եւ իր մոտ ամեն ինչ կարգին է:

Քրիստինեն ասաց, որ առաջին անգամ սիրահարվել է 17 տարեկանում, ինչի
մասին այսoր հիշում է. «Բայց հիշում եմ միայն… հարցազրույցների ժամանակ:
)»: Երգչուհին պատմում է, որ իր համար իդեալներ չկան. «Տղամարդը աշխատասեր
պետք է լինի, կոկիկ, հավատարիմ: Ուղղակի նորմալ մարդկային որակներ, որոնք
կարեւոր են անկախ նրանից` կին ես, թե տղամարդ»,- այս եւ ուրիշ շատ որակներ
կարեւորելով` Քրիստինեն ավելացնում է, որ   անթերի մարդ չկա:


Երգչուհին հանուն սիրո շատ զոհաբերությունների պատրաստ չէ, քանի որ իրեն
սիրող մարդը թույլ չի տա նման տեսարան կամ իրավիճակ, բայց եթե դա պետք է
լինի ընտանիքի համար, անշուշտ, պատրաստ կլինի նաեւ փոխզիջման. «Իրավիճակը
պետք է տա այս հարցի պատասխանը»:

Քրիստինեն սեր բառի կողքին չի ընդունում իրականը. «Իրական կամ ոչ իրական
սեր չկա. սեր կա կամ չկա: Ամեն զույգ ունի իր պատմությունը»: Սիրո մեջ
խոսքերը կարեւորող երգչուհին նշում է, որ իր համար վերաբերմունքից ավելի
կարեւոր բան չկա: Իսկ Սուրբ Սարգսի տոնի մասին ասում է, որ այն հրաշալի է.
«Բայց ես երբեք աղի բլիթ չեմ կերել: Միգուցե այս տարի ուտեմ: )»:


Սիրո մասին խոսելով` մեր զրուցակիցը չմոռացավ նշել, որ իր աշխատանքն էլ է
իր համար սեր. «Ես ապրում եմ իմ աշխատանքով, այն ինձ պահում է ու
կերակրում: Դժվար կլինի ուղղակի մոռանալ կամ վերջացնել այն»,- Քրիստինեն
սերը կգերադասի աշխատանքից, եթե միայն դա լինի ժամանակավոր. «Ինձ սիրող ու
իսկապես գնահատող մարդը երբեք չի զրկի ինձ այն ամենից, ինչն ինձ թույլ է
տալիս արտահայտվել… պատմել, կիսվել, զգալ ինձ լիարժեք մարդ»: Աշխարհում չկա
մի աշխատանք, որը նրան ավելի կերջանկացինի, քան երաժշտությունը, այն
վաղուց դարձել է երգչուհու կյանքի բաղկացուցիչներից մեկը. «Իմ աշխատանքն իմ
կյանքում տեղի ունեցած ամենամեծ հրաշքներից մեկն է »,- ասում է Քրիստինեն
ու հավելում, որ երանի երբեք նման ընտրության առջեւ չկանգնի. «Դեռ ասելիք
ունեմ…»:


artmuzzone.do.am-ը շնորհավորում է երգչուհու  եւ բոլոր սիրահարների տոնը:

Категория: Новости | Просмотров: 13920 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar