Главная » 2011 » Февраль » 13 » News *Քիմ Քարդաշյանը մարմնավորել է Կլեոպատրային*News
14:27
News *Քիմ Քարդաշյանը մարմնավորել է Կլեոպատրային*News

Ամերիկահայ հայտնի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը Harpers Bazaar ամսագրի համար մարմնավորել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը համարվող եգիպտական թագուհի Կլեոպատրային։

Քարդաշյանի նկարահանումները անցկացվել են ոսեգույն երանգավորումներով շքեղ սենյակում, որը հիշեցրել է նախկին եգիպտական պալատական սենյակները։

Ամսագրի հետ հարցազրույցում հայազգի աստղն ասել է, թե շատ ջանքեր է գործադրում կազմվածքը պահպանելու համար։ «Դիետա եմ պահում, քանի որ ստիպված եմ։ Ես շատ եմ սիրում շոկոլադ, թխվածք եւ պաղպաղակ։ Օրվա մեջ կարող է 5 անգամ քաղցր ուտեմ»,-ասել է Քարդաշյանը։


Категория: Новости | Просмотров: 9750 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar