Главная » 2011 » Март » 5 » Eurovision 2011 Armenia Emmy - Boom Boom
23:47
Eurovision 2011 Armenia Emmy - Boom Boom


Այսօր` կայացել է «Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան երգի ընտրության եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 4 տարբեր երգեր: Այդ երգերից մեկն էլ միջազգային հեղինակավոր մրցույթում պետք է կատարի Էմմին:Ժյուրիի եւ հանդիսատեսի 50/50 համամասնությամբ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Apricota-ի հեղինակած «Boom-Boom» երգը:Ներկայացված էին նաեւ Դերհովայի «Այո», Մարտին Քեսիչիի «Գուդբայ», Վահրամ Պետրոսյանի «Հայ» երգերը, սակայն ընտրությունը կանգ առավ «Boom-Boom»-ի վրա:Նշենք նաեւ, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:Մրցույթի առաջին կիսեզրափակչում Էմիի հետ միասին ելույթ են ունենալու նաեւ Ալբանիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Սան-Մարինոյի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:


Категория: Новости | Просмотров: 9540 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar