Главная » 2011 » Март » 5 » Ավրաամ Ռուսսո
22:55
Ավրաամ Ռուսսո


Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն մտադիր է ընդլայնել իր ստեղծագործական գործունեության աշխարհագրությունը արաբական երկրների ուղղությամբ: Այս մասին նա ասել է Երեւանում կայացած ասուլիսում:Ներկայումս Ռուսսոյի երգացանկի 60 տոկոսը հին երգեր են, 40 տոկոսը՝ նոր: Նա տեղեկացրել է, որ բառացիորեն Նոր Տարվա նախօրեին արժանացել է Չեչնիայի ժողովրդական արտիստ կոչմանը: «Ես նաեւ Հարավային Օսեթիայի վաստակավոր արտիստ եմ, իսկ ահա հայերն ինձ կոչում չեն տալիս»,- կատակել է երգիչը, նաեւ խոստովանելով, որ շատ լավ հասկանում է քաղաքականություն, ծանոթ է շատ երկրների ղեկավարներին, սակայն նախընտրում է քաղաքականություն չմտնել:Երգիչը հատուկ հպարտությամբ պատմել է իր բարեգործական գործունեության մասին, ընդգծելով, որ դրանում ներգրավել է նաեւ իր շատ ծանոթների:Անդրադառնալով շոու-բիզնեսին, Ռուսսոն նշել է, որ ռուս փոփ-աստղերի մեծ մասը հայտնի են միայն ԱՊՀ տարածքում, իսկ «աշխարհում նրանց չգիտեն»: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընկերություն է անում Ալլա Պուգաչովայի հետ, ծանոթ է Ֆիլիպ Կիրկորովին: «Կիրկորովը Բուլղարիայի հայ է: Նա ինձ հետ հանդիպման ժամանակ խոստովանել է դա եւ ասել, որ մենք՝ հայերս քիչ ենք եւ պետք է պահենք միմյանց»,- ասել է Ռուսսոն:

Категория: Новости | Просмотров: 9380 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar