Главная » 2011 » Январь » 16 » «Միս Ամերիկա» տիտղոսը բաժին հասավ Նեբրասկայի ներկայացուցչուհուն
00:01
«Միս Ամերիկա» տիտղոսը բաժին հասավ Նեբրասկայի ներկայացուցչուհուն

Հոբելյանական «Միս Ամերիկա» մրցույթում, որը տեղի ունեցավ Լաս Վեգասում, հաղթողի թագը բաժին հասավ Նեբրասկա նահանգի ներկայացուցչուհուն:

   17-ամյա Թերեզա Սքենլանը հաղթանակ տոնեց 52 թեկնածուների նկատմամբ: Բացի թագից և տիտղոսից, Թերեզան ստացել է նաև 50 հազար դոլար, որը կարող է ծախսել ուսման վրա:

1921 թ-ից սկսած, Թերեզան դարձավ ամենաերիտասարդ «Միս Ամերիկան». այն ժամանակ մրցույթը շահել էր 15-ամյա մասնակցուհին:

   Սքենլանը վերջերս է ավարտել դպրոցը: Նա ցանկանում է իրավաբանական կրթություն ստանալ և ապագայում զբաղվել  քաղաքականությամբ:



   Սքենլանի մոտակա մրցակցուհիներն էին` Արկանզաս, Հավայի, Վաշինգտոն և Օկլահոմա նահանգների ներկայացուցչուհիները:

   «Միս Ամերիկա» մրցույթը անց է կացվում արդեն 90-րդ անգամ: Նախորդ մրցույթում հաղթանակ էր տոնել Վիրջինիա նահանգի ներկայացուցչուհի` 22-ամյա Քերիսա Քեմերոնը:

Категория: Новости | Просмотров: 9000 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar