Главная » 2011 » Май » 9 » Մայիսի 9-ը հաղթանակի օրն է. Հայ ժողովուրդը տվել է 107 Խորհրդային միության հերոս
11:50
Մայիսի 9-ը հաղթանակի օրն է. Հայ ժողովուրդը տվել է 107 Խորհրդային միության հերոս

Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի քաղաքացիների ուրախությունը 66 տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին, անսահման էր: Այդ օրը Լեւիտանի անկրկնելի ձայնը հայտնեց, որ պատերազմը հաղթական ավարտ է ունեցել: Մեծ հաղթանակի համար իրենց կյանքն են տվել շուրջ 20 միլիոն խորհրդային քաղաքացիներ:

Ֆաշիստական Գերմանիայի եւ նրա դաշակիցների զորքերը  հանկարծակի ԽՍՀՄ-ի վրա հարձակվեցին 1941 թվականի հունիսի 22-ին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմաճակատ են մեկնել շուրջ 600 հազար հայեր, որոնցից կեսից ավելին տուն չի վերադարձել: Հայորդիներից ձեւավորվել է 6 դիվիզիա: Առաջինը 76-րդ լեռնա-հրաձգային դիվիզիան էր, որն աչքի ընկավ Ստալինգրադի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններում: Երկրորդը` 89-րդ դիվիզիան էր, որը ձեւավորվեց 1941 թվականի դեկտեմբերին, Երեւանում, եւ Կովկասի նախալեռնային շրջանից մարտնչելով հասավ մինչեւ Բեռլին: Երրորդը` 390-րդ դիվիզիան, Անդրկովկասյան զինվորական ստորաբաժանման  կազմում մասնակցել է Կերչի թերակղզում մղվող գործողություններում: Չորրորդ 409-րդ դիվիզիան ստեղծվել է 41 թվականի աշնանը, եւ ռազմական գործողությունների մե ջ է մտել Տերեկայի ափերին եւ հաղթական քայլերթով հասել է մինչեւ Դունայի ափերը: Հինգերորդ դիվիզիան 408-րդն էր: Այն մասնակցել է Կովկասի Սեւծովյան ափի մոտ տեղի ունեցած մարտական գործողություններին: Վեցերորդ` 261-րդ դիվիզիան, պաշտպանել է ԽՍՀՄ-ի պետական սահմանը` հայկական տարածք թուրքական ներխուժման վտանգը կանխելու նպատակով:

Հայ մարտիկները աչքի են ընկել հատկապես Բրեստի ամրոցի եւ Սեվաստոպոլի Մոսկվայի եւ Լենինգրադի մատույցներում տեղի ունեցած գործողություններում: Հայերը մարտնչել են Ստալինգրադում, Կուրսկում, հերոսաբար պաշտպանել են Հյուսիսային Կովկասը:  

Երկրորդ աշխարհամարտի ծանր փորձություններում իրենց հաղթական մասնակցության համար 65 հայորդիների շնորհվել է զինվորական բարձր կոչումներ` Խորհրդային բանակի գեներալ եւ Ռազմա-ծովային նավատորմի ծովակալ: Նրանց շարքում են Խորհրդային բանակի մարշալներն` ի դեմս Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի: Հայաստանը երկրին տվել է 107 Խորհրդային միության հերոս:

Հայ ժողովրդի մարտական ոգու եւ հերոսության խորհրդանիշը դարձավ հայկական ժողովրդական պարը, որը հայ մարտիկները պարեցին ավերակ դարձած Ռեյխսթագի պատերի տակ:

Հիշեցնենք, որ այսօր բացի Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 66-ամյակից, Հայաստանում նշվում է նաեւ Շուշիի հաղթանակի 19-ամյակը:

ՀՂՈՒՄ NEWS.am
Категория: Новости | Просмотров: 14950 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar