Главная » 2011 » Январь » 18 » Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում
22:13
Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում


Մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ այս տարվա դեկտեմբերի 3-ին:

Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Մրցույթն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Գոհար Գասպարյանի տեղեկացմամբ' բացի մեր երկրից «Եվրատեսիլ 2011»-ը իրենց երկրում անցկացնելու ակնկալիքով Եվրոպական հեռարձակողների միությանը հայտ էին ներկայացրել ևս չորս պետություն:

«Մենք շնորհակալ ենք մեր փոքրիկին՝ Վլադիմիր Արզումանյանին հաղթանակի համար, բայց նաև շնորհակալ ենք Հանրայինին իր աշխատանքի համար Եվրոպական հեռարձակողների միության հետ, ում հետ համաործակցությունը վերջապես տվեց իր արդյունքը, և վերջապես մանկական «Եվրատեսիլը» եկավ Հայաստան»,- ասուլիսում ասաց Գոհար Գասպարյանը:

Նա տեղեկացրեց, որ մանկական «Եվրատեսիլ»-ում չի գործում սկզբունքն, ըստ որի հաղթող պետությունն է պարտավորվում անցկացնել մրցույթն իր երկրում:

Մրցույթի  ծախսերի մի մասը  կհոգա Եվրոպական հեռարձակողների միությունը, իսկ մյուս մասը մեր պետությունը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը վստահեցրեց, որ Հայաստանի պայմանները լիովին բավարար են «Եվրատեսլիը» բարձր մակարդակով անցկացնելու համար:

«Մենք չպետք է զիջենք  վերջին տարիներին անկցացված մանկական «Եվրատեսիլներին»,- ասաց Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:

Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց, որ երգի մրցույթին հյուրի կարգավիճակով ելույթ կունենան նաև համաշխարհային մեծության աստղեր:

Նշենք, որ մրցույթի կազմակեչպչական աշխատանքներով կզբաղվի շվեդական HD resources  կազմակերպությունը, որը «Եվրատեսիլ»-ներ կազմակերպելու մեծ փորձ ունի:

Դեռևս պարզ չէ, թե քանի երկիր են մասնակցելու մանկական «Եվրատեսլին»: Նրանց թիվը կարող է հասնել 18-ի:



Категория: Новости | Просмотров: 9450 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
ComForm">
avatar