Главная » 2017 » Апрель » 24 » Լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը
11:42
Լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

20-րդ դարի առաջին, Հայոց ցեղասպանությունից անցել է 102 տարի: Ողջ աշխարհի հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ: Տարբեր միջոցառումներ են կայանալու աշխարհի բազում քաղաքներում, որտեղ հայեր են ապրում։ Հիմնական միջոցառումը կայանալու է Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Եղեռնի անմեղ զոհերին հարգանքի տուրք են մատուցելու նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոցվ կաթողիկոս Գարեգին Բ-ն, պագամավորներ, կառավարությունների անդամներ, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։ Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները կոտորեցին 1,5 մլն մարդ: Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն: Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:
Категория: Новости | Просмотров: 6500 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar