Главная » 2017 » Июнь » 9 » «Իմ կյանքի ուղին այլևս ուրիշ է». Մերի Մակարյանը նշանածի հետ լուսանկար է հրապարակել
10:19
«Իմ կյանքի ուղին այլևս ուրիշ է». Մերի Մակարյանը նշանածի հետ լուսանկար է հրապարակել

Դերասանուհի, մոդել Մերի Մակարյանը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել իր ընտրյալի հետ: Լուսանկարին կից դերասանուհին շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին՝ իրեն ուղղված ջերմ բարեմաղթանքների համար: «Սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, երկրպագուներ և պարզապես անծանոթներ, անչափ շնորհակալ եմ սիրո, ջերմության, հարգանքի և հոգատարության համար: Հուսամ, որ բոլորիդ բարեմաղթանքները՝ ուղղված ինձ, հերթով կիրականան: Այո, իմ կյանքի ուղին այլևս ուրիշ է: Յուրաքանչյուրիդ մաղթում եմ անսահման սեր Աստծո բոլոր բարիքները արժանավայել ապրելու համար: Շնորհակալ եմ»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ զույգի նշանադրությունը:

Աղբյուր՝http://blognews.am/arm/news/468475/im-kyanqi-uxin-aylevs-urish-e-meri-makaryany-nshanatsi-het-lusankar-e-hraparakel.html
Категория: Новости | Просмотров: 8910 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar