Главная » 2014 » Май » 8 » Ի՞նչ անակնկալ է մատուցել Արման Աղաջանյանը Ալլա Լևոնյանին
00:15
Ի՞նչ անակնկալ է մատուցել Արման Աղաջանյանը Ալլա Լևոնյանին

 Երգչուհի Ալլա Լևոնյանը ընդամենը մեկ շաբաթ է՝ ինչ վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում հանդես է եկել համերգներով: Այս մասին Life.panorama-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին:  Նրա խոսքով, ԱՄՆ-ում երգիչ Արման Աղաջանյանն իրեն անակնկալ է մատուցել, որից ինքը  շատ է ուրախացել. «Երբ նրան հանդիպեցի, ասաց, որ հենց հաջորդ օրը միասին պետք է երգ ձայնագրենք, որի թե´ երաժշտության, թե´ խոսքերի հեղինակն ինքն է»,-պատմեց Ալլա Լևոնյանը: Արմանի հեղինակած երգը ռիթմիկ է, կատակ ոճի, դրա հիման վրա տեսահոլովակը ևս արդեն նկարահանված է. «Երգը ձայնագրելուց ընդամենը օրեր անց ԱՄՆ-ում նկարահանեցինք նաև տեսահոլովակը, որտեղ բացի Արմանից նկարահանվել են էլի մի քանի հայտնի դեմքեր»,-նշեց երգչուհին՝ հավելելով, որ այժմ ընթանում են տեսահոլովակի մոնտաժման աշխատանքները:  Հիշեցնենք, որ սա Ալլայի և Արմանի առաջին համագործակցությունը չէ. տարիներ առաջ նրանք հանդես են եկել նաև «Ես մարալ եմ» երգով:  Ալլա Լևոնյանը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, տեղեկացրեց, որ մայիսի 31-ին և հունիսի 1-ին Երգի պետական թատրոնում ինքը  ներկայանալու է համերգներով: Երգչուհին մտածում է նաև առաջիկայում մեծ մենահամերգով հանդես գալու մասին: 

 
Հեղինակ Աննա Բաբաջանյան
Категория: Интервью | Просмотров: 8280 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar