Главная » 2011 » Май » 28 » Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը` մայիսի 28-ը
11:59
Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը` մայիսի 28-ը

Այսօր մայիսի 28-ն է եւ Հայաստանը նշում է Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը:

1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը: 

Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը; Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել:

Ուղիղ 93 տարի տարի առաջ հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». ահա այս ձեւակերպումն էլ դարձավ Հայաստանի անկախության հռչակագիրը:

Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, եւ 11 հազար քմ տարածքի վրա ձեւավորվեց Հայաստանի Դեմոկրատական հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետության բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան) եւ կառավարություն ձեւավորեց (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի):

Ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթվեց բոլշեւիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

Այդոհանդերձ, դարեր ի վեր փափագած անկախությունն ու ու առաջին պետությունը կատարեց իր պատմական առաքելությունը եւ հայ ժողովրդին փրկեց կործանումից:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այսօր ավանդաբար միջոցառումները տեղի են ունենում Սարդարապատի հուշահամալիրում, ուր այցելում են հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, պարզապես շարքային քաղաքացիներ, հայեր` աշխարհի տարբեր վայրերից, հարգելու մայիսյան հերոսամարտերում ընկած հայորդիների հիշատակն ու տոնելու բաղձալի անկախությունը:




Լուրեր Հայաստանից - NEWS.am
Категория: Новости | Просмотров: 13690 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar