Главная » 2017 » Июнь » 3 » Հայ հայտնիների ամենաանաղմուկ ամուսնալուծությունները
11:11
Հայ հայտնիների ամենաանաղմուկ ամուսնալուծությունները

Հայտնիների կյանքը միշտ խոշորացույցի տակ է: Հենց սա էլ նրանց հատուցումն է իրենց ճանաչված լինելու դիմաց: Հատկապես հասարակական բուռն քննարկման թեմա են դառնում հայտնիների ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Սկանդալային վերջին ամուսնալուծություններից վերջին շրջանում կարող ենք հիշել Ջուսի, դերասանուհի Նաիրա Մովսիսյանի ամուսնալուծությունները, երբ զույգերը բաժանվելուց հետո հրապարակավ, մամուլի միջոցով ոչ միայն քննարկեցին ներընտանեկան պրոբլեմները, այլ հասցրին նաև վիրավորել ու անպատվել միմյանց: Սակայն հայտնիների շրջանում եղան նաև ամուսնալուծություններ, որոնց մասին մամուլում կամ հասարակական լայն շրջանակներում իմացան ուշ, նույնիսկ շատ ուշ: Նախկին ամուսիններին հաջողվեց զերծ մնալ սկանդալներից, իսկ մամուլն էլ չօգտվեց ստեղծված հնարավորությունից ու ավելորդ սկանդալներ չստեղծեց մարդկանց բաժանման հաշվին: Ներկայացնում եմ հայկական իրականության ամենաքաղաքակիրթ տարբերակով ամուսնալուծված այն հայտնի զույգերին, որոնց օրինակը լավ կլինի, որ ուսանելի դառնա շատերի համար: Սոֆյա Պողոսյանի ու նրա նախկին ամուսնու՝ Նարեկ Գևորգյանի ամուսնալուծության մասին ևս շատ ուշ իմացավ հանրությունը: Զույգը երկար տարիների ամուսնական կյանքից հետո բաժանվեց առանց աղմուկի ու սկանդալների այն դեպքում, երբ Սոֆյայի կյանքը բավականաչափ հանրային է, ու դժվար չէր նկատել, որ ամուսնու հետ նա երկար ժամանակ ոչ մի տեղ չի երևացել, ոչ մի լուսանկար չի հրապարակել: Իսկ զույգի ամուսնալուծության մասին հանրությունն իմացավ միայն այն ժամանակ, երբ Սոֆյան անձամբ ցանկացավ հայտնել այդ մասին՝ Ֆեյսբուքում իր կարգավիճակը «ամուսնացածից» «ամուսնալուծված» դարձնելով:

Երբ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պրեմիերային գլխավոր դերակատար Անի Ղազարյանը ներկայացավ կլորացած փորով, զույգի հետ մտերմություն չանող ոչ մեկի մտքով անգամ չէր անցել, որ Անին երեխա է սպասում ոչ թե դերասան Գագիկ Մադոյանից, այլ Մհեր Մկրտչյանից: Այն, որ Գագիկն ու Անին բաժանվել են, հասարակությանը հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ ծնվեց Անիի ու Մհերի երեխան: Միայն դրանից հետո նախկին ամուսինները խոստովանեցին, որ արդեն երկար ժամանակ է՝ ամուսնալուծված են: Պետք է նաև նկատել, որ քաղաքակիրթ այս մարդիկ ամուսնալուծությունից հետո ևս շարունակեցին մնալ միմյանց հարգող մարդիկ, ինչն ապացուցում է Մհերի ու Անիի հետ Գարիկի համատեղ աշխատանքը «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում:

Հովհաննես Ազոյանի և Մերի Մարտիրոսյանի ամուսնալուծությունը ևս տեղի ունեցավ հասարակության աչքից հեռու, անաղմուկ, առանց սկանդալների, կարճ ասած՝ ինչպես քաղաքակիրթ մարդկանց մոտ: Զույգն ամուսնությունից ունի երկու դուստր, որոնց հոգեբանական ապրումներից զերծ պահելու համար նախկին ամուսիններն ուղղակի հիանալի վարք են դրսևորում: Թե՛ Հովհաննեսը և թե՛ Մերին ներկայումս զբաղված են իրենց մասնագիտական ակտիվ գործունեությամբ, իսկ եթե միմյանց մասին մամուլի հետ խոսելու առիթ է լինում, երկուսն էլ միայն լավն են խոսում:
Категория: Новости | Просмотров: 7190 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar