Главная » 2011 » Март » 26 » Էմմին պատմել է «Եվրատեսիլ-2011»-ում իր համարի մասին
12:20
Էմմին պատմել է «Եվրատեսիլ-2011»-ում իր համարի մասին

«Եվրատեսլիը» չպետք է օգտագործվի որպես երկրների միջեւ քաղաքական հարաբերություներ պարզելու հրապարակ: Այս մասին ռուսալեզու Euroforum.com.ru ֆորումում Online կոնֆերանսի ժամանակ հայտարարել է այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին:«Ես կտրականապես դեմ եմ դրան, քանի որ արվեստը պետք է քաղաքականությունից դուրս լինի»,- նշել է նա:Հարցին, թե պատրա՞ստ է պարտության, հաշվի առնելով, որ «Եվրատեսիլում» ուժեղ մրցակիցներ կան, Էմմին պատասխանել է. «Այդ մրցույթում բոլորն էլ շանսեր ունեն, քանի որ այստեղ արդյունքներն անկանխատեսելի են»: Ադրբեջանցիների հարցին, թե պատրաստ կլինի՞ այցելել Բաքու, եթե մրցույթը անցկցվելիս լինի Ադրբեջանում, հայ երգչուհին արձագանքել է, որ ելնում է հետեւյալ կարգախոսից. «Երաժշտությունը պետք է քաղաքականությունից դուրս լինի»:Ինչ վերաբերում է տեսահոլովակի նկարահանումներին, ապա դրանք իրականացվելու են Հայաստանում եւ Գերմանիայում, որը պատրաստ կլինի ապրիլի 5-ին:Պրոմո-տուրի շրջանակներում Էմմին կայցելի Հունաստան, Կիպրոս, Գերմանիա, Ռուսաստան, Նիդերլանդներ եւ այլ երկրներ: Միաժամանակ, երգչուհու կարծիքով, միայն պրոմո-տուրերով հնարավոր չէ գրավել հանդիսատեսի սրտերը: «Եթե արտիստը դուր գա, նրա օգտին կքվեարկեն ցանկացած երկրում: Ուստի այն երկրների ընտրությունը, որտեղ պետք է այցելեմ պրոմո-տուրի շրջանակներում, չի կատարվել ելնելով այդ երկրներում հայ համայնքի առկայությունից կամ բացակայությունից: Դա կատարվել է աշխատանքային խիստ գրաֆիկից ելնելով»,- ասել է Էմմին, ով ապրիլի 3-ին Մոսկվայում ելույթ է ունենալու նաեւ «Տաշիր» մրցանակաբաշխությանը:Էմմին իր եվրատեսլյան համարի հետ կապված միայն մեկ գաղտնիք բացեց. Համարի ժամանակ պարելու են տղամարդիկ եւ մարտի 29-ին այդ նպատակով Երեւան է ժամանելու բեմադրողների խումբը: «Աշխատանքը եռում է, ծանրաբեռնվածությունը մեծ է, բայց արդյունքն ուրախացնում է, քանի որ թիմը դրական է տրամադրված եւ աշխատում է շատ արդյունավետ»,- նշել է երգչուհին:Ինչ վերաբերում է բուքմեյքերական ընկերությունների գնահատականներին ու հարցումներին, Էմմին խորհուրդ տվեց դրանց շատ ուշադրություն չդարձնել:


Категория: Новости | Просмотров: 9500 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar