Главная » 2011 » Февраль » 4 » Էմմիի՝ «Եվրատեսիլ-2011»- ի երգը կընտրվի փետրվարի 19-ին
20:06
Էմմիի՝ «Եվրատեսիլ-2011»- ի երգը կընտրվի փետրվարի 19-ին


«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմիի երգը վերջնականապես կընտրվի փետրվարի 19-ին։ Այս մասին հայտարարեց «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայացված 70 երգերից ընտրվել են 15-ը, որոնցից էլ փետրվարի 19-ին կառանձնացվեն լավագույն 4 երգերը։

«Այդ 4 երգերից էլ կընտրվի լավագույնը։ Ընդ որում, երգը կընտրեն հեռուստադիտողն ու ժյուրին՝ 50-50 հարաբերակցությամբ»,- տեղեկացրեց Գասպարյանը։

Հայտնի է նաեւ, որ Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում` մայիսի 10-ին։ Առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան, Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն, Թուրքիան:

Էմիի ելույթի համարը կորոշվի մարտի 10-ին՝ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:

Категория: Новости | Просмотров: 8920 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar