Главная » 2012 » Июль » 10 » Էմմի և Եսաի - Էրեբունի Երևան (Հարցազրույց)
17:17
Էմմի և Եսաի - Էրեբունի Երևան (Հարցազրույց)

Եսաի, հասցրե՞լ ես տուրիզմով զբաղվել…
Քանի որ արդեն 6 անգամ է եղել եմ այստեղ, հասցրել եմ ամեն բան տեսել…

Մինչ իրար հետ ծանոթանալը, ինչպիսի՞ն էիք միմյանց պատկերացնում:

Եսաի: Շատ լավ, մենք շատ նման ենք երաժշտական ճաշակով, շատ լավ ենք միմյանց զգում բեմում:

Էմմի: Ի սկզբանե, երբ ինձ ասացին, որ պիտի երգեմ Եսաիի հետ,  միանգամից YouTube-ում  դիտեցի նրա տեսահոլովակները և  հասկացա, որ նա իսկական լավ երաժիշտ է: Ինչ վերաբերվում է  մարդկային հատկանիշներին, ժամանակի ընթացքում շփվել ենք նամակագրություններով, փորձում էինք հասկանալ մեր շրագիրը, երգերը, որոնք պետք է ներկայացնեինք նախագծի ընթացքում: Երբ առաջին անգամ տեսա Եսաիին, հասկացա, որ մեզ մոտ շատ լավ զուգերգ կստացվի, և մենք շատ լավ միմյանց կհասկանանք: Կարծում եմ, իսկական, լավ երաժիշտները իրար կկարողանան հասկանալ նաև մարդկային առումներով:

Բավականին շատ ժամանակ եք միմյանց հետ անցկացնում, մասնակցում եք տարբեր նկարահանումների, հարցազրույցների... ինչ թերություններ եք հասցրել նկատել միմյանց մոտ:

Եսաի: Երբ տեսահալովակի նկարահանումներն էինք իրականացնում, ունեցանք խնդիր, որովհետև Էմմին ամեն օր տարբեր նկարահանումներ ունի, նրա սկեջուլը շատ հագեցած էր, և մենք անընդհատ ժամանակի խնդիր ունեինք: Նա շատ զբաղված առօրյա ունի, դա խնդիր էր մեզ համար...

Էմմի: Եսաիի մոտ գտա մի թերություն, որը ինձ մոտ հաստատ չէր կարող լինել ... Եսաին նկարահանումների ընթացքում ընդանրապես չի ուտում, անոթի վիճակում էր նկարահանվում, ձայնագրվում, իսկ ես այդպես չեմ կարող, ես պիտի սնվեմ, հետո նորից անցնեմ աշխատանքի, և երբ կրկին քաղց զգամ, նորից պիտի սնվեմ, հետո շարունակեմ: Եթե դա կարելի է համարել թերություն, ապա միայն դա կարող եմ առանձնացնել:

Ավելի շատ վախենում ես, որ կքննադատեն երգը, թե տեսահոլովակը:

Էմմի: Ավելի շատ վախենում եմ երգի համար , որովհետև տեսահոլովակում նկարահանվել են Երևանի տեսաևժան վայրերը և մենք եղել ենք շատ կոկիկ և զուսպ իրավիճակում, չի եղել վատ, տգեղ որևէ բան: Իսկ ինչ վերաբերվում է երգին, մենք շատ զգույշ ենք մոտեցել, որպեսզի չքննադատվի: Ամեն դեպքում մենք շատ ենք աշխատել, որպեսզի ամեն ինչ լավ լինի:

Ըստ քեզ, երգը կոմերցիոն է:

Էմմի: Կարծում եմ, այս երգը իր կոմերցիոն դարաշրջանը ապրել է, և շարունակում է ապրել, այսինքն, մեզանից հետո էլ դեռ կերգեն այս երգը, դա էլ կարող եմ համարել կոմերցիա, որովհետև այս երգն ու տեսահոլովակը կարելի է համարել քաղաքի գովազդ: Հուսանք, որ այս երգից հետո Երևանում տուրիզմը կզարգանա:

Եսաի: Կարծում եմ, որ երգն այս մատուցմամբ շատ կոմերցիոն է, անշուշտ նաև հայերի համար է, բայց մեծ մասամբ օտարների համար  պիտի սիրեն, պիտի լսեն, որովհետև այս կատարումը շատ զգացմունքային է, հոգուն դիպչող, ակտուալ:
Категория: Интервью | Просмотров: 15840 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar