Главная » 2011 » Январь » 22 » Բրիթնի Սփիրսը գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթը
15:49
Բրիթնի Սփիրսը գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթը

Բրիթնի Սփիրսի նոր «Hold It Against Me» երգը, մեկ շաբաթվա վաճառքի արդյունքում, գլխավորել է ամերիկյան Billboard հիթ-շքերթը: Վաճառվել է երգի 411 հազար օրինակ:

   Փոփ աստղը երկրորդն էր ամերիկյան հիթ-շքերթի 52 տարվա պատմության մեջ, ում  մեկ անգամից ավել հաջողվել է միանգամից գլխավորել չարթը: Նախկինում Սփիրսը իր «3» երգով հայտնվել է Billboard-ի առաջին հորիզոնականում (2009-ի դեկտեմբեր): Այնուամենայնիվ, երգերի հիթ-շքերթում, 4 անգամ նրան հաջողվել բարձրանալ առաջին տեղ:
  Մյուս երգչուհին, ում հաջողվել է միանգամից հայտնվել Billboard-ի չարթի գագաթնակետում, դա Մրայա Քերին է: Դա նրան հաջողվել է 1995 թ.-ին, իր «Fantasy» և «One Sweet Day» երգերի, և 1997 թ.-ին «Honey» երգի շնորհիվ:

   Ալբոմների հիթ-շքերթում առաջին տեղն է զբաղեցրել Cake խմբի «Showroom of Compassion» սկավառակը: Մեկ շաբաթում վաճառվել «Showroom of Compassion» սկավառակի 44 հազար օրինակ, ինչը բոլոր ժամանակների հաշվարկների ամենացածր ցուցանիշն է:

Категория: Новости | Просмотров: 8790 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar