Главная » 2011 » Апрель » 10 » Boom-Boom” երգի տեսահոլովակի պրեմիերան կայացավ
20:33
Boom-Boom” երգի տեսահոլովակի պրեմիերան կայացավ

"Եվրատեսիլ 2011” -ում Հայաստանը ներկայացնող  Էմմիի «Boom-Boom»  երգի
հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան քիչ առաջ կայացավ:): "Apricota”-ի հեղինակած "Boom-Boom”-ը նկարահանել է Հրանտ Երիցկինյանը:  "Կլիպի տղան” հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է:):

EMMY - BOOM BOOM

Աղջիկը սիրում է մի տղայի, ով խիստ զբաղված է իր սպորտով: Բացի բոքսից, ռինգից, իր խաղերից, նրան ոչինչ  չի հետաքրքրում, իսկ աղջիկը շատ ծանր է տանում այդ փաստը եւ տղային, ի վերջո,  կանչում  բոքսի ռինգ, բայց այս անգամ` սիրո ռինգ:)”- այսօր  Skype-ով  հաստատված կապի ժամանակ ասաց
Էմմին,  ով պրոմո-տուրի շրջանակներում գտնվում է Ամստերդամում եւ  "Եվրատեսիլ”-ի այլ  մասնակիցների հետ շուտով  համերգ պետք է տա:
Orange-ի աջակցությամբ նկարահանված տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց  բջջային օպերատորի երեւանյան կենտրոնական գրասենյակում: 
"Ցանկացած երգ հասարակությանը ավելի մոտ է կանգնում, երբ այն վերածվում է տեսահոլովակի”,- շեշտեց "Orange”-ի մարկետինգային բաժնի տնօրեն Արամ
Մկրտչյանը:


"Հասցրել եմ տեսնել տեսահոլովակը, շատ է դուր եկել: Իրականում, այն հավանել եմ այն ժամանակ, երբ սկսեցինք նկարահանումները: Եթե գեղեցիկ նկարահանումներ են լինում, նշանակում է, բնականաբար, արդյունքը լավ է
լինելու”,-  նշեց Էմմին:
"Boom-Boom”-ի ռեժիսորի խոսքերով,  տեսահոլովակը բոքսի մոտիվներով նկարահանելու  գաղափարը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որի
շուրջ էլ կառուցվել է սցենարը: Հրանտ Երիցկինյանը կատակ-հարցին, թե Արթուր Աբրահամին` Էմմիի բռունցքով հարվածը շատ է ցավեցրել, պատասխանեց, որ նկարահանումները շատ լավ են անցել:). "Երգը վիրուսի պես տարածվում էր
նկարահանման բոլոր վայրերում: Պարային մասը Հայաստանում ենք նկարել, մնացածը` Գերմանիայում:   Տեսահոլովակը հայտնի երկու մարդու մասին է , ովքեր ապրում են եվրոպական քաղաքում, հանդիպում են, կռվում, վիճում, տարբեր
իրավիճակներում հայտնվում”:


Категория: Новости | Просмотров: 8660 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar