Главная » 2011 » Январь » 28 » Բանակի օր հունվարի 28
21:31
Բանակի օր հունվարի 28

1992 թվականի հունվարի 28 -ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Տարբեր ժամանակներում այդ պաշտոնը զբաղեցրել են նաև Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը:

Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը (1992թ. սեպտեմբերի 14-ից` 1-ին դեսանտագրոհային, 1993թ. մարտի 26-ից` 1-ին մոտոհրաձգային բրիգադ): Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Զորամասը մշտական մարտական հերթապահություն է իրականացրել Արարատ-Վայք սահմանային գոտում: 1994թ. զորամասը մասնակցել է Մարտակերտի և Քելբաջարի մարտերին: 1992-1994 թվականներին զորամասը տվել է 61 զոհ:

Категория: Новости | Просмотров: 17870 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
ComForm">
avatar