Главная » 2011 » Март » 12 » Բա իմացա՞ր
12:43
Բա իմացա՞ր

Ներկայացնում է "Ե՞ս Yes” ամսագիրը

Ի՞նչ են խոսում. Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը սպասում են իրենց առաջնեկին:

Իրականում. լուրը միանգամայն համապատասխանում է իրականությանը: Դեռեւս անցած տարվա հուլիսին ընտանիք կազմած հայտնի զույգն այս տարվա ամռանն էլ կվայելի կարեւոր իրադարձության պտուղները. լույս աշխարհ կգա նրանց առաջնեկը: Չնայած Անահիտն ու Հայկոն արդեն պարզել են, որ որդի են ունենալու, սակայն դեռ չեն որոշել, թե ինչ անունով են կնքելու փոքրիկին: Ինչպես երեւում է` երգչուհին իրեն լավ է զգում եւ շարունակում է ուղեկցել Հայկոյին տարբեր միջոցառումների ժամանակ: Դա հաստատեցին նաեւ Հայկոյի եւ Անահիտի` շոու-բիզնեսի ընկերներից շատերը: Նրանք պատմեցին, որ Անահիտը շատ է լավացել, պայծառացել եւ աչքերն ավելի են փայլում: Ըստ նրանց` նկատելի է, որ ավելի զգույշ ու զգոն է դարձել սննդի, խմիչքի նկատմամբ:Ինչ վերաբերում է Հայկոյին, ընկերների խոսքերով, մշտապես ուշադիր ու կնոջ հանդեպ հոգատար երգչի հոգատարությունն էլ ավելի է կրկնապատկվել: Ընկերներն ասում են նաեւ, որ տարբեր առիթներով եւ Հայկոն, եւ Անահիտն ասել են, որ կցանկանային առաջնեկն աղջիկ լիներ` չնայած որդի ունենալու լուրն էլ շատ է ուրախացրել նրանց:


Категория: Новости | Просмотров: 10300 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar