Главная » 2017 » Июнь » 2 » Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուսի» վերջին` յոթերորդ եթերաշրջանի և նոր կերպարի մասին
10:50
Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուսի» վերջին` յոթերորդ եթերաշրջանի և նոր կերպարի մասին

Շուրջ երեք տարի է՝ «Ֆուլ հաուս» սիթքոմը եթերում է և արդեն վեց եթերաշրջան հեռուստադիտողը հետևում է հերոսների կերպարների զարգացմանը: Հեռուստադիտողին հետաքրքրող հարցերից մեկի՝ «Կլինի արդյոք 7-րդ եթերաշրջանը» հարցի շուրջ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BlogNews.am-ի հետ բացել է փակագծերը: «Այո, կլինի նոր՝ յոթերորդ վերջին եթերաշրջանը, որը կմեկնարկի, նախնական, հոկտեմբեր ամսվա կեսերից։ Յոթերորդ եթերաշրջանով էլ կավարտվի «Ֆուլ հաուսը»: Յոթերորդ եթերաշրջանում կլինի դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով արդեն մեկ անգամ իր կերպարով հանդես եկավ սիթքոմում»,- նշում է Արմեն Պետրոսյանը և հավելում, որ սցենարի վերջնական ավարտից հետո պարզ կլինի՝ կարիք կա նոր դերասանի, թե ոչ:


Յոթերորդ եթերաշրջանում չեն լինի Տամարա Պետրոսյանը և Հայկ Պետրոսյանը, քանի որ նրանց սցենարային գիծն ավարատվել է, իսկ դերասանական հիմնական կազմը կլինի անփոփոխ: «Իմ կյանքում արել եմ շատ-շատ նախագծեր՝ և՛ հաջողված, և՛ կիսահաջողված և անգամ չհաջողված նախագծեր: Այն էմոցիաները, ինչ ստացել եմ «Ֆուլ հաուսի» ընթացքում, երբեք չէի ստացել: Ելնելով մարդկանց արձագանքներից՝ կարող եմ միանշանակ փաստել, որ նախագիծն իրոք ստացված էր»: Նշենք, որ այս փուլում անձնակազմը պատրաստվում է Երևանում կայանալիք նոր շոու-ներկայացմանը, որը, ի դեպ, ունենալու է ամբողջությամբ նոր սցենար: «Հուլիսի 26, 27, 28-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենան «Ֆուլ հաուս»-ի ամբողջությամբ նոր շոու-ներկայացումները: Ունենք նաև համերգներ Եվրոպայում, հոկտեմբերին մեկնում ենք ԱՄՆ, որտեղ էլ կներկայանանք նոր ծրագրով»,- եզրափակեց Արմենը։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Категория: Новости | Просмотров: 9140 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar