Главная » 2011 » Январь » 26 » Ամերիկյան գեղեցկության թագուհուն ձերբակալել են
17:52
Ամերիկյան գեղեցկության թագուհուն ձերբակալել են
  
 «Երիտասարդ միսս Արկանզաս»-2010 տիտղոսին արժանացած, 19-ամյա Մեգան Բերջեսին ձերբակալել են` հասարակական վայրում հարբած վիճակում հայտնվելու համար: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Արկանզասի համալսարանի հանրակացարանից ոչ հեռու:
Հարբած Բերջեսի մասին ոստիկանությանը տեղյակ են պահել հանրակացարանից: Հավանական է, որ զանգը ստացվել է,  Բերջեսի, հանրակացարանի հարևանուհու կողմից: Զանգահարողը ոստիկանությանը պատմել է, որ «Երիտասարդ միսս Արկանզաս»-ը հարբած վիճակում դուրս է եկել զբոսանքի:
Շուտով, ոստիկանությունը աղջկան հայտնաբերել է փողոցում: Բերջեսը դժվարությամբ է կանգնել ոտքերի վրա, և ոստիկանությունը նրան տարել է բաժանմունք: Սպասվում է, որ նրան մեղադրանք կառաջադրվի` հասարակական վայրում հարբեցողության համար: Դատական լսումները տեղի կունենան 2011 թ.-ի փետրվարին:
Ինքը` Մեգան Բերջեսը, դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել և չի շփվել լրագրողների հետ: Կիրակի, հունվարի 23-ին, Facebook սոցիալական ցանցի նրա էջը հեռացվել է:
«Երիտասարդ միսս Արկանզաս»-2011 մրցույթը կայացել է հունվարի սկզբին: Արարողությանը ներկա է եղել նաև Մեգան Բերջեսը, որը փոխանցել է գեղեցկության թագուհու թագը նոր հաղթողին: Նոր հաղթող է դարձել Մերի Քեյթ Հարթլին:
Категория: Новости | Просмотров: 9050 | Добавил: MARIAM | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar