Главная » 2017 » Февраль » 27 » About The Author * Lilit Hovhannisyan
10:18
About The Author * Lilit Hovhannisyan

Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան (ծնվ. 1987 թ. դեկտեմբերի 7, Երևան)
Մինչև 2002 թ. սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թ. ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ Երգի ասպարեզում Լիլիթին սպասում էին բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ, սակայն այնուամենայնիվ նա հաղթահարեց դժվարությունները և որոշեց առաջին անգամ մասնակցել մի մեծ մրցույթի՝ «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր "Ընծա" : Այստեղ ֆինալը լիովին տարբերվեց նախորդից։ Երգչուհուն բաժին հասավ "Գրան Պրի"-ն` վաստակելով միայն ամենաբարձր` "7" գնահատականը։ Ավելի ուշ՝ 2011 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը: Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թ. հունիսի 29-ին։ Նրա ամուսինը երգիչ, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է: Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։ Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։ 2014 թվականից գործում է Լիլիթ Հովհաննիսյանի առցանց խանութը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են երգչուհու կողմից նախագծված հագուստների և աքսեսուարների հավաքածուները։ Այն կազմված է Լիլիթի տեսահոլովակներում իր կրած զգեստների ու աքսեսուարների հիման վրա։ Սակայն երգչուհին իր կրած հագուստները առցանց խանութում չի վաճառվում։ Պատվիրատուի համար կարվում է նորը։
Категория: About The Author | Просмотров: 10280 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar