Главная » 2017 » Февраль » 12 » About The Author * Aram MP3
15:25
About The Author * Aram MP3

Արամ MP3-ն հայկական երգարվեստի և հեռուստատեսության ամենաաշխատասեր, տաղանդավոր եւ սիրված ներկայացուցիչներից է: Նա հակադրություններով ու անակնկալներով լի անձնավորություն է՝ հայտնի բարդ երգեր իկատարումով: Երբ Արամը հայտնվում է բեմում, հանդիսատեսը դժվարանում է պատկերացնել, թե ինչ է սպասվում իրեն՝յուրահատուկ համերգային կատարում, հումորային մանրապատում կամ հնարավոր է նաեւ երկուսը միասին: Տարբեր հեռուստաալիքներով ելույթները, պարբերաբար անցկացվող ակումբային մենահամերգներն ու հումորային նախագծերը նրան դարձրել են Հայաստանի ամենաճանաչված ու սիրված արտիստներից մեկը: Եվ, չնայած այդ ամենին,Արամն իրեն չի առանձնացնում հանրությունից և մշտապես աչքի է ընկնում իր համեստությամբ ու անմիջականությամբ: Չնայած բեմական գործունեության խիտ գրաֆիկին, Արամն իրեն համարում է ընտանիքի մարդ. անչափ կապված է իրհմայիչ կնոջը` Աննային և որդուն` Առնոյին: Արան MP3-ն՝ Արամ Սարգսյանը, ծնվել է 1984թ-ի ապրիլի 5-ին Երևանում` բժիշկների ու մանկավարժների ընտանիքում: Մանկության տարիներին ունեցել է առողջական որոշակի խնդիրներ՝ կապված կոկորդի հետ: Բժիշկների անսովոր խորհուրդին հետեւելով՝ ծնողները երեխային տարել են երգեցողության: Ի զարմանս բոլորի՝ անսովոր խորհորդը օգնելէ եւ երգը բուժել է Արամին, իսկ ահա «Տաթև» մանկապատանեկան երգչախմբում բացահայտվել է ապագա երգչի տաղանդը: Հենց այդ տարիքից երգն ու երաժշտությունն անբաժան են դարձել Արամի կյանքից: Մեծ բեմի մասին անվերջ երազելով՝ Արամն ընտրել է դեղագետի մասնագիտությունը եւ ընդունվել Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, որտեղ մասնակցություն է ունեցել ուսանողական բազմաթիվ երաժշտական ներկայացումների, Ուրախների եւ հնարամիտների ակումբի առաջնություններին եւ շնորհիվ երաժշտական բացառիկ տվյալների աչքի է ընկել: Շուտով սկսում է երաժշտական մանրապատումներ անել «32 ատամ» հումորային հեռուստանախագծում, որտեղ էլ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների նմանակումներ անելիս նրան կնքում են «MP3» կեղծանվամբ: Նույն տարում `2007 թ-ին, Արամը մասնակցում է Հանրային հեռուստաընկերության «2 աստղ»նախագծին և հաղթում այդ տարիների ամենավարկանշային ու սիրված հեռուստանախագծում: Խորացնելով երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելով երգեցողությունը՝ Արան MP3-ն սկսում է ջազ և բլյուզմենահամերգներով հանդես գալ երևանյան ակումբներում`ներկայացնելով ինչպես իր, այնպես էլ համաշխարհային հիթեր: Այդամենի հետ մեկտեղ Արամի երաժշտական կատակները հանդիսատեսը վայելում է նաև «Վիտամին ակումբ» սիրվածհումորային նախագծում, ինչպես նաև որպես հաղորդավար տեսնում նրան մի շարք միջազգային ձևաչափի հեռուստանախագծերում: Արամ Mp3-ն այն եզակի հայ արտիստներից է, ով գրեթե ամեն ամիս հանդես է գալիս կենդանի հնչողությամբ մենահամերգով: Նա այն երգիչն է, ում տարիներ առաջ հաջողվեց հաղթել Առաջին ալիքի «2 աստղ»-ում: 
Категория: About The Author | Просмотров: 8650 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar